ԿԽՄԿ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է օգտագործել ցանկացած ճանապարհ «Ղարաբաղ ապրանքների առաքման համար՝ որոշում կայացնող կողմերի համաձայնությամբ և անվտանգության ապահովմամբ»։
Այս մասին ասել է ԿԽՄԿ-ի՝ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախա Հուսեյնովան։
Նա ասել է, որ որևէ գործողություն իրականացնելուց առաջ ԿԽՄԿ-ն համաձայնեցնում է որոշումներ կայացնողների հետ, կիսում է տեղեկատվություն, համաձայնություն ստանալուց հետո գործում։
«ԿԽՄԿ-ն պատրաստ է օգտվել ցանկացած ճանապարհից, եթե դրա օգտագործման վերաբերյալ որոշում կայացնող կողմերի հետ պայմանավորվածություն լինի և ապահովվի փոխադրումների անվտանգությունը»,- ասել է նա։
Հուսեյնովան հավելել է, որ կողմերը նրանք են, ոորնք որոշում են կայացնում, «պետք է համաձայնվեն և երաշխավորեն անվտանգությունը»։
ԿԽՄԿ-ի ներկայացուցչի խոսքերով՝ կազմակերպությունը բժշկական տարհանումներ է իրականացնում Լաչինի ճանապարհով և տեղափոխում է շատ սահմանափակ քանակությամբ դեղորայք ու սնունդ:


Читайте также

Оставить комментарий