ՆԱՏԱԼԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՍՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉՆԿԱՏԵՑԻ

Առաջինը։ Շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ պարոն Իլհամ Ալիևին երկրի ղեկավարի ղեկը կրկին ստանձնելու կապակցությամբ։
Երկրորդը։
Ես ամենայն ուշադրությամբ լսեցի նրա երդմնակալության արարողության խոսքը, բայց Հայաստանի հասցեին սպառնալիք չնկատեցի։
Այս մասին իր facebook-յան էջում գրել է հայտնի բլոգեր Նատալի Ալեքսանյանը:
«Իլհամ Ալիևը խոսում էր Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալն անթույլատրելի լինելու մասին, և ասում էր ծանր հետևանքների մասին, եթե Հայաստանը որոշի կրկին հարձակվել Ադրբեջանի վրա՝ տարածքներ վերցնելու նպատակով։
Որևէ մեկը այստեղ տեսա՞վ սպառնալիք Հայաստանին։ Հետևանքների մասին խոսելը որակել որպես սպառնալիք՝ ծիծաղելի է։ Ես ամենադաժան ձևով սպառնում եմ բոլորին, ով կփորձի իմ ընտանիքին վնաս հասցնել, բայց դա չի նշանակում, որ ես բոլորի նկատմամբ սպառնալիք եմ հնչեցնում, իմ խոսքը չի կարելի որակել որպես ագրեսիվ պահվածք։
Այս հասարակ ճշմարտությունը հասկանալի է անգամ մանկահասակ երեխաներին։ ԵՎ իհարկե, այն հասկանալի է "Ազատություն" ռադիոկայանի ժուրնալիստներին, որոնք բաց են թողել "Ալիեվը կրկին սպառնում է Հայաստանին" վերնագրով նյութը։ Հղումը կթողնեմ մեկնաբանություններում, դուք էլ կարդացեք, հարգելի ընկերներ։ Կարդացեք ու կտեսնեք, որ իր ելույթում Ալիեվը Հայաստանին չի սպառնում, այլ նախազգուշացնում է ագրեսիայի պարագայում խիստ ձևով պատասխանել։ Փաստորեն, բուն սպառնալիքը այդ խոսքում չի հնչում, ընդհակառակը՝ հնչում է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Բայց մեր հարգելի գործընկերները՝ այս կարևորագույն հանգամանքը շրջանցելով, խոսում են սպառնալիքի մասին, որը եղել է պատասխան սպառնալիք, այսինքն Հայաստանի համար նշանակություն չունեցող մի խոսք։ Եթե, իհարկե, Հայաստանը չի պատրաստվում Ղարաբաղը հետ բերել։
Հուսով եմ չի պատրաստվում, քանզի այս մի քանի օրվա կատարվածի կապակցությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումները կասկածելու լուրջ տեղիք են տալիս․․․ Հարցեր կան կուտակված, որոնք պատասխաններ են պահանջելու, տիկնայք և պարոնայք․․․»


Читайте также

Оставить комментарий