ՆԱՏԱԼԻ. ԵՍ ԱՆԵԼՈՒ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐՊԵՍԶԻ ՂԱՐԱԲԱՂՑԻ ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵՆ ԲԱՔՎԻ ԲԱՆՏՈՒՄ

Ոչ ոք չի հարցնում` ինչու՞ են դևերը ծվարել երկրի ներսում ու չեն վայելում իրենց ծերությունը` ծախսելով թալանած միլիարդները։ Ինչու՞ այդ նախագահ կոչված թոշակառուները հիմա որևէ տաք ծովի ափին չեն` ժողովրդից թալանած գումարները գրպաններում։ Ի՞նչն է նրանց պահում Հայաստանում ու ստիպում քաղաքականությամբ զբաղվել` ժողովրդի ատելության ներքո։ Երբևէ չե՞ք մտածել։
Այս մասին Facebook-ում գրարում է կատարել բլոգեր Նատալի Ալեքսանյանը:
«Միայն չասեք` հայրենասիրությունը։ Եթե նրանք հայրենասեր լինեին, ապա իրենց հայրենիք ԼՂ-ի պես պիտի կազմալուծված լինեին։ Հայրենիքը չկա, բայց նախագահները կան… Այ քեզ հրաշք․․․ Ոչ, սրանք հայրենասերներ չեն, այլ հայրենաքանդներ։ Ու սրանք մնացել են միայն մեկ նպատակով՝ մեր հայրենիքը քանդելու նպատակով։
Իմ էջում չճշտված ինֆորմացիա չի տեղադրվում, սա իմ սկզբունքն է։ Ինձ հասած ճշգրիտ ինֆորմացիայով՝ այս երկուսը Հայաստանում պետական հեղաշրջում են կազմակերպում՝ շատ կոշտ ձևերով։ Ու դա չպիտի ոչ ոքիս համար անակնկալ լինի՝ մերժված թալանչիները իշխանության գալու ուրիշ տարբերակ չունեն։ Նրանց իշխանության գալու միակ ձևը պետական հեղաշրջումն է, ու հիմա նրանք մանրակրկիթ պատրաստվում են։
Ես Հայաստանի իշխանություններին զգոնության կոչ եմ անում։ Ես պահանջում եմ, որպեսզի պետությունը պատրաստ լինի հակահարված հասցնել դևերին։ Դրանք մինչև Հայաստանի վերջը չտան, չեն հանգստանա։ Եղեք ուշադիր, եղեք պատրաստ։ Մենք իրավունք չունենք դևերին հանձնել մեր հայրենիք Հայաստանը:
Անձամբ իմ կողմից՝ ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի ղարաբաղցի պարոն նախագահները հայտնվեն Բաքվի բանտում։ Նրանց պատիժն այնտեղ է» - գրել է Ալեքսանյանը ։


Читайте также

Оставить комментарий