ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԱՆ. ՄԱՐԴԸ ԽԵԼԱԳԱՐՎՈՒՄ Է՝ ՏԵՍՆԵԼՈՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՏԱՐԱԾ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

«Մարդը խելագարվում է՝ տեսնելով Ադրբեջանի կատարած հսկայական աշխատանքը»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ղարաբաղցի հայուհի, բլոգեր, լրագրող Բելլա Լալայանը։
«Պարզ է, որ Ալիևը մեզ ինադու է վերականգնում Ֆիզուլին, Լաչինը, Աղդամը, Գուբադլին։
Բայց կառուցում է չէ՞:
Բա դուք ինչու չկառուցեցիք, այ, ժլատ-«հայրենասերներ», «առաջնորդներ»:
Մարդը խելագարվում է՝ տեսնելով այս երկու տարվա ընթացքում նրանց կատարած հսկայական աշխատանքը:
Եւ հետո…
Ասում եք՝ ադրբեջանական տեսա-ֆոտո նյութեր մի տարածեք։
Ինչո՞ւ։ Որովհետև ձեր ստոր մտադրությունները բացահայտվե՞լ են, որ 30 տարվա ընթացքում երկու տարում արվածի երկու տոկոսը չե՞ք արել»,- գրել է Լալայանը։


Читайте также

Оставить комментарий