ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԵԹԵ ՄԵՆՔ ՆՈՒՅՆԻՍԿ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՏԵՍՆԵՆՔ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ, ԱՅԴ ՎՏԱՆԳՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԿՈՉՆՉԱՑՎԻ

Ադրբեջանը ուշի ուշով հետևում է Հայաստանում բանակաշինությանը՝ թե՛ իրենց, թե՛ գործընկերների ուժով։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:
«Ես բաց ասել եմ՝ եթե մենք նույնիսկ նվազագույն սպառնալիք տեսնենք մեր անվտանգությանը, այդ վտանգն անմիջապես կոչնչացվի։ Անկախ այն հանգամանքից, թե որտեղ է, որքան խորն է տեղակայված Հայաստանի տարածքում։ Դա պետք է բոլորը հասկանան, առաջին հերթին՝ Հայաստանի ղեկավարությունը», - ասել է նախագահ Ալիևը։


Читайте также

Оставить комментарий