ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՍԱՀՄԱՆԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾԻՑ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԶՈՀ Է ՈՒՆԵՑԵԼ

Հունվարի 11-ին սահմանին արձանագրված բախումների հետևանքով հայկական կողմը պաշտոնապես հայտարարվածից մի քանի անգամ ավելի շատ զոհ է ունեցել։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:
«Ես պաշտպանության նախարարից տեղեկություններ եմ ստացել, որ հայկական կողմում 6-8 զինվոր է զոհվել», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ կատարվածի համար մեղադրելով հայկական կողմին։
«Դա հայկական կողմից սադրանքի առաջին փորձը չէ, ցավոք, նախկինում մեր կողմից ձեռնարկված բոլոր պատասխան քայլերը առայժմ դաս չեն եղել Հայաստանի համար, և երեկվա դեպքն էլ բացառություն չէր», - ասել է Իլհամ Ալիևը։


Читайте также

Оставить комментарий