ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԽՈՐԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԴԻՏԱՐԿԵՆ ՈՐՊԵՍ ԽՈՐՔԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ. ՊԵՏԴԵՊ

ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասին՝ հայտարարելով, որ տարածաշրջանի երկրները «ռուս-իրանական դաշինքը» պետք է դիտարկեն որպես «խորքային սպառնալիք»:
Լրագրողը Պատելից հետաքրքրվել է, թե արդյոք Իրանի և Ռուսաստանի միջև գտնվող երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև մյուսները, հստակ գիտակցո՞ւմ են հավանական հետևանքները, եթե թույլ տան իրենց տարածքով իրանական հրթիռները տեղափոխել Ռուսաստան:
Սրան ի պատասխան Պետդեպի փոխխոսնակն ասել է, որ չի պատրաստվում շահարկել այն, թե ինչպես կարող են այլ երկրները վերաբերվել այս կամ այն երկրին:
«Բայց ես կօգտվեմ այս առիթից ևս մեկ անգամ կրկնելու, որ Ռուսաստանի՝ Իրանի հետ դաշինքի խորացումը մի բան է, որն ամբողջ աշխարհը, ներառյալ տարածաշրջանի երկրները, ներառյալ ձեր նշած որոշ երկրներ, պետք է դիտարկեն որպես խորքային  սպառնալիք: Մի կողմից ունենք Ռուսաստան, որը մասնակցում է բարբարոսական, անօրինական և անարդար ներխուժմանը մեկ այլ երկիր, իսկ մյուս կողմից, ունենք Իրան, որը հայտնի է տարածաշրջանում ապակայունացնող, բռնի գործողությունների մասնակցությամբ: Այնպես որ, ամբողջ տարածաշրջանը պետք է մտահոգված լինի»,- ասել է նա:


Читайте также

Оставить комментарий