ՌԴ-Ն ԱՇԽԱՏՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Ռուսաստանն աշխատում է ընդլայնել իր հյուպատոսական ներկայությունը Հայաստանում և Ադրբեջանում, ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, նշելով, որ նրանք բարեկամական երկրներ են։
Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրներում Ռուսաստանի դիվանագետների աշխատանքի առանձնահատկությունն առաջին հերթին այն է, որ դրանք բարեկամական երկրներ են, որոնց հետ ունեն բազմադարյա համատեղ պատմություն, միմյանց ավանդույթների խորը ըմբռնում, ընդհանուր մշակույթ և ռուսաց լեզու։


Читайте также

Оставить комментарий