ԱԳՆ. ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ը ՎՃՌՈՐՈՇ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ

Լրանում է նախկին խորհրդային իշխանությունների կողմից ադրբեջանական ժողովրդի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի 34-րդ տարելիցը, ինչ հակասում է միջազգային իրավունքին և խաղաղ բնակչության աննախադեպ կոտորած էր։
Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Հունվարի 20-ի ողբերգությունը վճռորոշ ազդեցություն ունեցավ ադրբեջանական ազգային ինքնության ձևավորման վրա և բեկումնային դարձավ Ադրբեջանի պետական անկախության վերականգնման գործում։ 34 տարի առաջ խորհրդային ռեժիմի կողմից ռազմական, քաղաքական և բարոյական ագրեսիայի ենթարկված ադրբեջանական ժողովուրդը հավատարմություն ցուցաբերեց պայքարելու իր պատմական ավանդույթներին։ Արյունալի այդ օրը Հայրենիքի զավակները, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն արդարության պաշտպանությանը, լուսավոր էջ գրեցին մեր ժողովրդի հերոսական տարեգրության մեջ։ 1990 թվականի հունվարի 20-ին, որը մեր պատմության մեջ մտել է ոչ միայն որպես ողբերգության, այլև որպես ազգային հպարտության օր, ադրբեջանական ժողովուրդը ողջ աշխարհին ցույց տվեց, որ արժանի է ապրել ազատ, ինքնիշխան և անկախ։
Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի` մեր երկրում կրկին իշխանության գալուց հետո, 1994թ. փետրվարին Միլլի Մեջլիսի հատուկ նիստում հունվարի 20-ին անմեղ մարդկանց դաժան սպանությունը գնահատվեց որպես ռազմական ագրեսիա և հանցագործություն, իսկ 1994թ. մարտին ընդունվեց «1990 թվականի հունվարի 20-ին Բաքվում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ» բանաձև:
Խորին հարգանքով և երախտագիտությամբ ենք հիշում մեր նահատակներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին մեր անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար։ Նրանց հիշատակը հավերժ ապրում է մեր սրտերում»,- ասված է հայտարարության մեջ։


Читайте также

Оставить комментарий