ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ԻԳՈՐ ԽՈՎԱԵՎԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է «3+3» ՁԵՎԱՉԱՓՈՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Հանդիպմանը քննարկվել են՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները, ներկա իրավիճակը և տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում Թեհրանում անցկացված հանդիպման արդյունքները։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը՝ իրականացված հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում լիովին ապահովեց վերահսկողությունը իր ինքնիշխան տարածքների նկատմամբ և իրական շանսեր են հայտնվել, որքան հնարավոր է շուտ պայմանավորվել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ:
Նշվել է նաև, որ ստեղծվել են բոլոր հնարավորությունները, որպեսզի Ղարաբաղի հայ բնակիչները ապրեն մեր երկրի տարածքում որպես Ադրբեջանի քաղաքացիներ, և նրանց վերաինտեգրման համար գործում է համապատասխան պորտալ։