ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանում առկա իրավիճակը։
Բայրամովն ընդգծել է, որ հայկական կողմի հայտարարությունները, հռետորաբանությունը և սադրանքները, որոնք խաթարում են խաղաղության օրակարգը և ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, վնասում են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին և նախաձեռնություններին»։
Նա նշել է, որ Հայաստանը միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին։
Արտգործնախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի և շրջափակման հետ կապված անհիմն պնդումների ֆոնին Աղդամ-Խանքենդի ճանապարհի բացմանը զուգահեռ Լաչինի ճանապարհի օգտագործումն ակտիվացնելու՝ Հայաստանի մերժումը վկայում է այն մասին, որ իրավիճակը ոչ թե մարդասիրական, այլ ավելի շուտ քաղաքական բնույթ ունի:
Ընդգծվել է միջազգային հանրության կողմից Հայաստանի նման քայլերի դատապարտման կարևորությունն Ադրբեջանի դեմ քաղաքական և ռազմական սադրանքների աճի համատեքստում։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։