ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ՝ ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐՈՆԱԿԱՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ, ԸՆՏՐԱԿԱՆ և ՄՅՈՒՍՆԵՐԸ ԿԱՊԱՀՈՎՎԵՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
«Տոյվո Կլաարը դրական է գնահատել սեպտեմբերի 20-ին ադրբեջանական ժողովրդին հղած պետության ղեկավարի ուղերձը, նրա արտահայտած մտքերը Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման և Եվլախում կայացած հանդիպումը Ղարաբաղի շրջանի հայ բնակիչության ներկայացուցիչների հետ»,- ասվում է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության մեջ։
Իլհամ Ալիևը եվրոպացի դիվանագետին հավաստիացրել է՝ «նրանց {Ղարաբաղի հայերի} բոլոր իրավունքները՝ կրթական, մշակութային, կրոնական, համայնքային, ընտրական և մյուսները կապահովվեն»։
Ադրբեջանի առաջնորդը հավելել է, որ այժմ ավելի բարենպաստ հնարավորություններ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար։


Читайте также

Оставить комментарий