ԻՐԱՆԸ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի Հանրապետության մաս և կարծում է, որ նրա խնդիրները, այդ թվում՝ բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովումը, պետք է լուծվեն երկխոսության միջոցով», - մեջբերում է Քանանի Չաֆիի խոսքերը Իրանի արտգործնախարարության տելեգրամյան ալիքը: