ՔԵՐԻՄ ՎԵԼԻԵՎ. ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ ԱՀ ԲԱՆԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶՈՒ-Ի ՄՈԴԵԼԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

«Կարևոր քայլեր են ձեռնարկվում ադրբեջանական բանակը Թուրքիայի Զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ»:
Այս մասին հայտարարել է ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը Թուրքիայի Հաղթանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել է Ադրբեջանում այդ երկրի դեսպանատանը։
«Այսօր կարևոր քայլեր են ձեռնարկվում ադրբեջանական բանակը Թուրքիայի Զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ: Ադրբեջանի և Թուրքիայի բանակների համագործակցությունը ամրապնդում է մեր միասնությունը, ծառայում է տարածաշրջանում կայունության պահպանմանը և բարգավաճմանը»,- ասել է Քերիմ Վելիևը։


Читайте также

Оставить комментарий