ՄՈՏ 30 ԽՈՇՈՐ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԽԱՂԱՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԴԵՄ

«Հայկական օկուպացիայի ընթացքում խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական գործողություններին զուգահեռ իրականացվել են ցեղասպանություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»։
Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության X սոցցանցում զետեղված հրապարակման մեջ՝ կապված Ահաբեկչության զոհերի հիշատակի և ոգեկոչման միջազգային օրվա հետ։
«Այսօր մենք հիշում և հարգում ենք հայկական ահաբեկչական գործողությունների անմեղ զոհերի հիշատակը։ Հայկական ահաբեկչության զոհ է դարձել ոչ միայն Ադրբեջանը: Հայտնի է, որ պետական մակարդակով ահաբեկչությանը աջակցող երկրի՝ Հայաստանի ահաբեկչական կազմակերպությունները, այդ թվում՝ ԱՍԱԼԱ-ն, ավելի քան 235 ահաբեկչություն են իրականացրել աշխարհի 22 երկրներում։
Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներով հանդես գալուց հետո, սկսած 1980-ականներից, հայկական ահաբեկչական կազմակերպությունները թիրախավորեցին Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը։ Խաղաղ ադրբեջանցիների նկատմամբ իրականացվել է մոտ 30 խոշոր ահաբեկչական գործողություն, ներառյալ՝ հասարակական ավտոբուսների և մետրոյի գնացքների պայթյունները»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։


Читайте также

Оставить комментарий