ԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԼԱԱՐԻՆ. ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԼԱՐՎԱԾ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԱՆՀԻՄՆ ԵՆ ՈՒ ԿԵՂԾ
Չորեքշաբթի օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարին:
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ ընթացող բանակցությունների, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակի շուրջ։
Հանդիպման ընթացքում Բայրամովը հայկական կողմին մեղադրել է ռազմական և քաղաքական սադրանքների մեջ և վերստին պնդել, որ Ղարաբաղի շրջափակման ու տեղում լարված հումանիտար իրավիճակի մասին պնդումները անհիմն են ու կեղծ։