«ԼԱՐՎԱԾ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԻՐԱՎԻՃԱԿԻ» ՄԱՍԻՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ ԵՆ, ՔԱՆ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄ

«Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հուլիսի 26-ի հայտարարությունը, որը հիմնված է հայկական կողմի կեղծ քարոզչության և քաղաքական շահարկումների վրա, ափսոսանք է հարուցում», - այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ Բաքվում բարձր են գահատում հայ - ադրբեջանական կարգավորման ուղղությամբ Բրյուսելի գործադրած ջանքերը, սակայն համարում են, որ սխալ է աչք փակել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վտանգող հայկական զինված ուժերի ոչ ամբողջական դուրսբերման, Ադրբեջանի տարածք ականների և զինամթերքի տեղափոխման, Հայաստանի կողմից Ադրբեջանի բնական պաշարների դուրսբերման վրա։
«Ադրբեջանի օրինական գործողությունները որպես Լաչինի ճանապարհի փակում ներկայացնելը սկզբունքորեն սխալ է», - պնդում է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը:
«Ինչ վերաբերում է Ադրբեջան մեծ քանակությամբ բեռների փոխադրմանը, Ադրբեջանն առաջարկել է օգտվել «Աղդամ-Խանքենդի» և այլ այլընտրանքային ուղիներից՝ հաշվի առնելով Հայաստանից բխող սպառնալիքները: Չնայած Ադրբեջանի այս առաջարկին աջակցում են միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը և ԿԽՄԿ-ն, Հայաստանի և որպես հայ բնակիչների ներկայացուցիչներ ներկայացողների կողմից ճանապարհները փակելով բեռների փոխադրմանը խոչընդոտելն ու կանխումը պարզ ապացույց է, որ «լարված հումանիտար իրավիճակի» մասին շահարկումները ոչ այլ ինչ են, քան՝ քաղաքական շահարկում», - ասված է Հաջիզադեի հայտարարությունում:


Читайте также

Оставить комментарий