ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԵԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԻՍԿԱՊԵՍ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ, ԱՊԱ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԽՈՍՔՈՎ, ԱՅԼԵՎ ԳՈՐԾՈՎ ՀԱՐԳԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները, որոնք ուղղված էին միջազգային հանրության շրջանում Ադրբեջանի դեմ թյուր տպավորություն ստեղծելուն, բացարձակապես անհիմն են։
Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության մեջ։ Միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև եռակողմ հայտարարության շրջանակներում հայկական կողմի ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ Ադրբեջանի տարածքից հայկական ուժերի դուրսբերման փոխարեն, կրկին հայտարարելը, թե Ադրբեջանի տարածքում գտնվող զինված ուժերը Հայաստանին չեն պատկանում, վկայում է, որ այդ երկիրը շարունակում է սխալ քաղաքականություն վարել։
Այն պնդումը, որ ՀՀ պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո գործող և հայկական դատարանների կողմից դատապարտված զինված ուժերը Հայաստանին չեն պատկանում, որևէ տրամաբանության մեջ չի մտնում:
Այն փաստը, որ Հայաստանը, որն իրեն դատապարտում է շրջափակման՝ օկուպացման տակ պահելով Ադրբեջանի տարածքները և տարածքային պահանջներ ներկայացնելով հարևան երկրներին, պնդում է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ հաղորդակցությունների բացմամբ, և որ, հակառակ եռակողմ հայտարարության, Հայաստանը հրաժարվում է ապահովել անարգել անցում դեպի Նախչըվան, ցույց է տալիս, որ Երևանը անտեսում է իր պարտավորությունները։
Ադրբեջանի դեմ ականային սպառնալիքը հերքող վարչապետին կուզենայինք հիշեցնել, որ հենց Հայաստանի կողմից տեղադրված ականներն են հանգեցրել նրան, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ականների զոհ են դարձել 300-ից ավելի ադրբեջանցիներ: Սակայն հայտնի է, որ քարտեզների մեծ մասը, որոնց գոյությունը Հայաստանը երկար ժամանակ հերքում էր, և որոնք ներկայացվել են միջազգային ճնշումներից հետո, անօգուտ են, և մարդկանց մահվան պատճառ դարձած պայթյունների ավելի քան 55%-ը տեղի է ունեցել քարտեզներում չարտացոլված տարածքներում։
Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է խաղաղությամբ, ապա պետք է ոչ միայն խոսքով, այլև գործով հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, անհապաղ դուրս բերի Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի տարածքից, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար»: