ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՒ-Ը ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՂ ԳՈՐԾՈՆՆ ԵՆ
Հարավային Կովկասի տարածաշրջանում հիմնական ապակայունացնող գործոնը Հայաստանի զինված ուժերն են:
Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն Twitter-ում գրել է՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակման։
«Հայաստանի վարչապետը հերթական անգամ մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը: Ադրբեջանը միայն պատասխան քայլեր է ձեռնարկել ռազմական սադրանքի հետ կապված, որի արդյունքում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել»,- գրել է նա։
Հաջիզադեն նշել է, որ Հայաստանի զինված ուժերը Հարավային Կովկասի տարածաշրջանում հիմնական ապակայունացնող գործոնն են. «Միջազգային իրավունքի և եռակողմ հայտարարությունից բխող պարտավորություններին հակառակ՝ դրանք ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից»:
ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը գրել է նաև, որ այդ անօրինական կազմավորումներն անվտանգության հիմնական սպառնալիքն են. «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փոխարեն՝ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները և հարգի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ինչպես խոսքով, այնպես էլ գործով»։