ԱՅԽԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ. ԱՇԽԱՐՀԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
Ադրբեջանցի զինվորականների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը պետք է դատապարտվի միջազգային մակարդակով:
Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:
«Օրեր առաջ Ադրբեջանի Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում Հայաստանի հետ սահմանին անհետ կորած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները ձերբակալվել են հայերի կողմից: Նրանց դաժան ծեծի են ենթարկել, խոշտանգել: Նման դաժան վերաբերմունքը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին, բացարձակապես անընդունելի է և պետք է դատապարտվի միջազգային մակարդակով»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը դիմել էր միջազգային կազմակերպություններին ադրբեջանական բանակի երկու անհետ կորած զինծառայողների հետ կապված։