ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՎՆԱՍՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Հունիսի 8-ին Մինսկում ՀԱՊԿ նիստում իր ելույթի ժամանակ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից հնչեցրած պնդումները, թե իբր Ադրբեջանը սրում է իրավիճակը Հայաստանի հետ սահմանին և Լաչինի ճանապարհին, իբր ուժի կիրառման քաղաքականություն է վարում և Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայերի նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու մտադրութունը հիմքեր չունեն, սա հայկական կողմի հերթական շահարկումն է։
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Այն փաստը, որ հայկական կողմը իր պարտավորությունները կատարելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու փոխարեն՝ դեռ չի դադարում միջամտել այնպիսի ներքին խնդիրներին, ինչպիսին է հայ բնակիչների վերաինտեգրումը, ցույց է տալիս, որ այդ երկիրը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում։
Անվտանգության խորհրդի քարտուղարին հիշեցնում ենք, որ Հայաստանը դեռ ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից՝ հակառակ Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին, այդ ուժերի ներկայությունն Ադրբեջանի տարածքում հանդիսանում է ։միջազգային իրավունքի բոլոր նորմերի ու սկզբունքների լուրջ խախտում և լուրջ վտանգ է ներկայացնում իրենից։
Այն փաստը, որ օրվա ընթացքում տասնյակ հայ բնակիչներ ազատորեն անցնում են Լաչինի սահմանային անցակետով երկու ուղղություններով՝ հետևելով ադրբեջանական օրենսդրությանը և համապատասխան ընթացակարգերին, ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ վերաինտեգրման գործընթացը խոչընդոտելու Հայաստանի փորձերը ձախողվում են։
Կոչ ենք անում Հայաստանին զերծ մնալ տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը վնասող վտանգավոր հռետորաբանությունից՝ մոլորեցնելով միջազգային հանրությանը Ադրբեջանին անհիմն մեղադրելու փոխարեն, կատարել ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։