ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ

«Հայաստանը խաղաղարար ջանքերին խոչընդոտելու և ստահոդ հայտարարություններով հանդես գալու փոխարեն՝ պետք է գործով հարգի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որին մաս է կազմում Ղարաբաղի շրջանը»,- հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը` արձագանքելով ՀՀ ԱԳՆ-ին:
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երկերեսանիորեն ռազմական սադրանքների պատասխանատվությունը բարդում է Ադրբեջանի վրա, ի հեճուկս մեր երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը խրախուսում է Ղարաբաղի շրջան միջազգային առաքելություն ուղարկելը, միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին, և դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը որևէ նշանակություն չի տալիս իր միջազգային պարտավորություններին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հայկական կողմին հերթական անգամ կոչ անելով անհապաղ դուրս բերել հայկական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից։


Читайте также

Оставить комментарий