ՔԵԹՐԻՆ ԿՈԼՈՆԱ. ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՇԱՆՍ ԿԱ

Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա:  Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Հարցը լուծելու միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են։ Մենք կցանկանայինք, որ երկու երկրներն էլ հավատարիմ լինեն դրան: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։
Կոլոնան հավելել է նաև, որ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու Ադրբեջանի նախաձեռնությունը։


Читайте также

Оставить комментарий