ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԲԱՔՈՒ՝ ՀԱՆԴԻՊՄԱՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմն Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու՝ հանդիպման:
Հիշեցնենք, որ մարտի մեկին նման հանդիպում տեղի է ունեցել ռուսական կողմի միջնորդությամբ:
Այժմ Ադրբեջանն առաջարկում է առաջիկա երկրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում՝ քննարկելով վերաինտեգրման և Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցերը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի՝ օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն անընդունելի է համարում Հայաստանի իշխանությունների՝ խաղաղության համաձայնագրում Ղարաբաղի  վերաբերյալ կետ ներառելու փորձերը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը բազմիցս նշել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հետ կապված հարցերը պետք է առանձին լուծվեն և կապված չլինեն Ղարաբաղի հայ բնակչությանը վերաբերող հարցերին։


Читайте также

Оставить комментарий