ՎԱՂԸ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԶՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Mediahub-ի տեղեկություններով՝ Արցախի պետնախարարի պաշտոնին կնշանակվի Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին իր ուղերձում կհայտարարի
Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին:
Գորգեն Ներսիսյանը MediaHub-ի հետ զրույցում հայտնեց, որ ԱՀ Պետական նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել։
«Առաջարկը ստացել եմ, որոշում դեռ չեմ կայացրել»,-ասաց նա։
Ըստ մամուլի՝ Գուրգեն Ներսիսյանին ոմանք կապում են սորոսական շրջանակների հետ` մատնացույց անելով նրա կենսագրության մեջ առկա իրավապաշտպան գործունեությունը` 2020 թ. հուլիսից մինչեւ 2021թ․ փետրվար ընկած ժամանակահատվածում: Ոմանք էլ շեշտում են նրա ջերմ հարաբերությունները Դանիել Իոաննիսյանի հետ՝ այն կոնտեքստում, որ Ներսիսյանի նշանակումը նաև Նիկոլ Փաշինյանի սրտով է:


Читайте также

Оставить комментарий