ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, «ДАВАЙ, ДО СВИДАНИЯ!»
Արկածախնդիր Ռուբեն Վարդանյանի գլխավերևում սև ամպեր են կուտակվում: Վերջին իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ նա անցանկալի անձ դարձավ և Հայաստանում, և Խանքենդիում։
Ղարաբաղում նրա անօրինական հայտնվելու առաջին իսկ օրերից ակնհայտ էր, որ նրա մեջ հանկարծ արթնացած հայրենասիրության զգացումը չի համապատասխանում Ռուբլյովկայի, Եվրոպայի ու Ամերիկայի ավելի քան հարյուր քաղաքներում ապրած շքեղ կյանքին։ Իսկ հնամաշ ջինսով Ղարաբաղի լեռներով մագլցելը ոչ այնքան ղարաբաղցի հայերի կյանքի ծանր պայմաններին ծանոթանալու ցանկություն էր, որքան միսիոների դերի անորակ կատարում։ Նա կարծում էր, որ բացելով գողացված փողերով սնդուկը և վճարելով արևմտյան լրատվամիջոցներին տված իր հարցազրույցների համար, կկարողանա ուշադրություն հրավիրել իր քայքայված անձի վրա:
Նա երազում եր Մոսկվայի իր տերերի աջակցությամբ նստել սպիտակ ձի և Քոչարյանի ու Սարգսյանի անցած ճանապարհով շարժվել դեպի Երևան: Բայց այս երազանքին վիճակված չէր իրականություն դառնալ։ Կյանքը ցույց տվեց, որ Ղարաբաղյան կլանի կողմից Երևանում իշխանությունը զավթելու ծրագիր մշակողները սխալ ձիու վրա են խաղադրույք կատարել։ Ռուբեն Վարդանյանը անվստահելի անձնավորություն դարձավ ո՛չ միայն Երևանում, այլև Խանքենդիում:
Բանը հասավ նրան, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստիպված էր Թուրքիայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից բացահայտորեն խոստանալ, որ շատ շուտով Երևանը կկարողանա Ռուբեն Վարդանյանին հեռացնել որպես խոչընդոտ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ճանապարհին։
Իսկ դրանից հետո հայկական ԶԼՄ-ները հրապարակեցին տեղեկություններ Խանքենդիի, այսպես կոչված, իշխանական շրջանակներում սպասվող փոփոխությունների մասին, որոնք վկայում են, որ այս ճանապարհը մաքրելու գործընթացն արդեն սկսվել է։ Համենայն դեպս, օրերս անջատողականների «իշխող խորհրդարանական խմբակցության ղեկավար» Արթուր Հարությունյանը խոստովանեց, որ ինչ-որ քննարկումներ են եղել «Ղարաբաղի պետնախարարի» հրաժարականի մասին։
«Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, բայց, իհարկե, կան որոշակի քննարկումներ, որոնց արդյունքները պարզ կդառնան առաջիկա օրերին»,- ասաց Հարությունյանը։
Irevanaz.com-ի փոխանցմամբ՝ այսպես կոչված անջատողական խորհրդարանը շտապում է փոփոխություններ կատարել օրենսդրական ակտերում, որոնք թույլ կտան ձերբազատվել հյուսիսից Ղարաբաղ ուղարկված այլմոլորակայինից։ Այնպես որ, ըստ երևույթին, շատ մոտ է այն օրը, երբ Ղարաբաղի տեղի հայ բնակչությունը, Ռուբեն Վարդանյանին ասելով. «Давай, до свидания!» («Արա՜, ցտեսություն»), կկարողանա պաշտոնական Բաքվի հետ քննարկել իրենց խաղաղ բնակության պայմանները Ադրբեջանական պետության իրավասության ներքո։
/«Irevanaz.com»-ի վերլուծական ծառայություն/: