ՄԻԽԱՅԻԼ ԲՈՉԱՐՆԻԿՈՎ. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ԾՐԱԳԻՐԸ, ՈՒՆԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԲՈԼՈՐ ՀԻՄՔԵՐԸ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը Haqqin պորտալին տված հարցազրույցում հայտարարել է, որ, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որով Բաքուն Հայաստանի տարածքով անխափան կապ կունենա Նախչըվանի հետ, ունի իրագործման բոլոր հիմքերը։
«Ինչպես գիտեք, փոխվարչապետների մակարդակով ստեղծվել են եռակողմ աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են այս հարցով։ Փաստացի, նրանք արդեն հասել են ըմբռնման բարձր աստիճանի թե՛ բիզնես շահերի, թե՛ նախագծերի իրականացման տեխնիկական հարցերի առումով։ Ուստի «Զանգեզուրի միջանցքի» այս նախագիծը, կարծում եմ, միանգամայն իրագործելի է։ Հուսով ենք, որ տնտեսական նկատառումներն ի վերջո կգերակայեն նաև այստեղ», -ասել է դեսպանը։