ՌԴ ԱԳՆ. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ Է
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի առաջնահերթ խնդիրների թվում է։
Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարարությունը` պատասխանելով ԶԼՄ–ների հարցերին։
Մեկնաբանության մեջ նշվում է, որ Ռուսաստանը երկու հանրապետությունների հետ կապված է ընդհանուր պատմությամբ, հոգևոր-մշակութային մտերմությամբ, ժողովուրդների ամուր բարեկամությամբ։ Ռուսաստանը, որն անմիջականորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգռված է այդ տարածաշրջանի կայունությամբ և բարգավաճմամբ, տրանսպորտային-լոգիստիկ, առևտրաներդրումային, տեխնոլոգիական հնարավորությունների փոխշահավետ օգտագործմամբ և բացահայտմամբ։ Հենց դրան են ուղղված ռուսական դիվանագիտության ջանքերը։
«Մենք ինտենսիվ աշխատում ենք տարածաշրջանում կուտակված կոնֆլիկտային ներուժի հաղթահարման ուղղությամբ։ Այս առումով առաջնային խնդիրներից մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։ Հիմք են հանդիսանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները: Համոզված ենք, որ գործընթացի հաջողությունն ամբողջությամբ կախված է այդ եռակողմ պայմանավորվածությունների հստակ իրագործումից», - նշվում է հաղորդագրության մեջ: