ԳԵՆԵՐԱԼԸ ՊՆ-Ի ՀՈՂԸ ԳՆԵԼ Է 25 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄՈՎ, ՎԱՃԱՌԵԼ՝ 420 ՄԻԼԻՈՆՈՎ

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ծրագրվում է 20 հարկանի բազմաբնակարան շենք կառուցել։ Դրա համար նախատեսված հողամասը տարիներ առաջ հատկացվել էր Պաշտպանության նախարարությանը։
Հողամասը ՊՆ-ից 25 միլիոն դրամով (62.5 հազար դոլար) ձեռք է բերել Գլխավոր շտաբի սպառազինության վարչության նախկին պետ, այժմ ԳՇ պետի օգնական Պողոս Պողոսյանը։ Պատերազմից անմիջապես հետո նա հողամասը նվիրել է իր զոքանչին։ Իսկ այս տարվա սեպտեմբերին նույն հողամասը 420 միլիոն դրամով (1միլիոն 40 հազար դոլար) վաճառել են ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի որդու ընկերոջը։
5420 քմ հողամասի սեփականաշնորհման պատմությունը մենք սկսեցինք ուսումնասիրել 2020 թ-ին, մինչ պատերազմը։ Մեր հարցումներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ հարուցվեց։ Պարզվում է, որ հողամասի վերջին օտարումը տեղի է ունեցել քրեական գործի նախաքննության ժամանակ՝ Հակակոռուպցիոն կամիտեի լուռ համաձայնությամբ, -  գրում է «Հետքը»։


Читайте также

Оставить комментарий