«ՊԱՏՐՈՆ ԴԱՎՈ»Ն «ԱՆՈՐԱԿ ՀՐԹԻՌՆԵՐ» Է ՎԱՃԱՌԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ
Հայաստանում շարունակվում է «անորակ հրթիռների» գործով հետաքննությունը:
Հայաստանի ռազմական գերատեսչությանը երկար տարիներ ռազմամթերք մատակարարած ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանին, ով հանրությանն առավել հայտնի է «Պատրոն Դավո» անունով, մեղադրանք է առաջադրվել 4,7 միլիոն դոլար չարաշահումների առնչությամբ:
Նախաքննական մարմնի փոխանցմամբ՝ ռազմական գերատեսչությունը հե՛նց Գալստյանի ընկերությունից էր գնել անպիտան հրթիռները։
«Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ», - ասված է նախաքննությունը վարող ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում։
Սեյրան Օհանյանը, որը 2008-2016 թվականներին գլխավորել է ռազմական գերատեսչությունը և «անորակ հրթիռների» գործում վկայի կարգավիճակով հարցաքննվել է, անցած տարվա վերջին հայտարարեց, որ հիշատակված հրթիռները 2011-ին են ներկրվել Հայաստան, սակայն Պաշտպանության նախարարությունը չի գնել դրանք, քանի որ հայտնաբերել է, որ անսարք են։ Նրա խոսքով՝ նախարարությունը չի գնել մատակարարված խմբաքանակի 70 տոկոսը, միայն 30 տոկոսի համար է գումար վճարել, իսկ անպիտան հրթիռները տեղափոխվել են նախարարության պահեստ՝ մատակարարի խնդրանքով, նշում է «Ազատությանը»։
«2011 թվականին մնացած 70 տոկոսը նպատակահարմար չենք գտել ընդունելու, որովհետև պիտանելիության, անսարք լինելու հետ խնդիրներ է եղել, մատակարարի կողմից խնդրվել է, որպեսզի այդ հրթիռները մնան պահեստներում, և եթե նույնիսկ ինքը չխնդրեր էլ, մենք իրավունք չունեինք այդ հրթիռները տալ իրեն, մինչև ինքը չունենա երկրորդ թույլտվությունը, լիցենզիան տարանցիկ փոխադրմամբ այլ երկիր տանելու, վաճառելու», - նշել է Օհանյանը: