ԶԱՏՈՒԼԻՆ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ՓՈԽԵԼՈՒ ԲԱՑԱՀԱՅՏ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՏԱՆՈՒՄ

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ եվրոպական երկրները և ԱՄՆ-ն մտադիր չեն օգնել Հայաստանին։
«Սրանք Փաշինյանի կառավարության մանևրներն են, որը վերջին վեց ամիսների ընթացքում բացահայտ աշխատում է իր դաշնակիցներին փոխելու ուղղությամբ։ Ռուսաստանի փոխարեն՝ Արևմուտք: Իսկ այն, որ այս հայտարարությունները հնչում են միաժամանակ, խոսում է այն մասին, որ նրանք Հայաստանի կառավարությունում խաղում են։ Նրանք մի կողմից հայտարարում են, որ ցանկանում են ընդունել ռուսական տարբերակը։ Իսկ մյուս կողմից՝ միաժամանակ խոսում են ՀԱՊԿ-ում ակտիվ մասնակցություն չունենալու մասին՝ քաջ գիտակցելով, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի կողմից ստեղծված դաշինք է»,- ասել է Զատուլինը։


Читайте также

Оставить комментарий