ԶԱՏՈՒԼԻՆԻ ՈՒ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՐՎԵԼ Է ԱՆՑԱՆԿԱԼԻ
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի այցը Հայաստան համարվել է անցանկալի։ Այդ մասին Զատուլինը գրել է Տելեգրամում՝ հրապարակելով՝ Հայաստանի Ազգային ժողովի նամակը։
Նամակում, մասնավորապես նշվում է․ - «ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության մասին վերջին շրջանի Ձեր հայտարարությունները վնասում են մեր պետությունների բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Սրանով պայմանավորված, ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։
Նշենք, որ նման նամակ ուղարկվել է նաև Մարգարիտա Սիմոնյանին։