ԽՍՀՄ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՓԱԽՈՒՍՏԸ ՂԱՐԱԲԱՂԻՑ՝ ՓՈՂԻ ՃԱՄՊՐՈՒԿՈՎ

«Մենք մի քանի դեպք ենք ունեցել, և այս դեպքերը հստակ ցույց են տալիս ինձ համար անընդունելի իրավիճակ։ Օրինակ, մենք գիտենք, որ մի հարուստ ընտանիքը հանգստանալու է գնացել՝ օգտագործելով իր կապերը, և դա շատ մեծ բացասական ռեակցիա է առաջացրել»,- ասել է նա։
Caliber.Az-ի խմբագրությանը հաջողվել է պարզել, թե ում ի նկատի ունի Վարդանյանը։ Ինչպես մեզ հայտնել են իրազեկ աղբյուրները, «պետնախարարը» նկատի ուներ Գրիգորի Արկադևիչ Գաբրիելյանցի ընտանիքը։ Գաբրիելյանցը ծնվել է 1934 թվականին Բաքվում, խորհրդային երկրաբան է, 1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ գեոլոգիայի նախարար։
Մի քանի օր առաջ ՌԽՔ-ի ներկայացուցիչները ադրբեջանական կողմին հայտնել էին այն մասին, որ Գաբրիելյանցի «բժշկական» տարհանում է պահանջվում Խանքենդիից։ Խնդրանքում նշվել է, որ 88-ամյա նախկին նախարարի հետ միասին խաղաղապահների ուղղաթիռում կլինեն ուղկցող, կորոնավիրուսով հիվանդ երկու ռուս զինվորականներ։
Տեղում մեր իրազեկողները հայտնել են, որ Գաբրիելյանցը մտել է օդային նավահանգստի տերմինալ, չնայած իր տարիքին և ՌԽՔ-ի «բժշկական տարհանման» մասին հաղորդագրությանը, նա բացարձակապես առույգ է և ոտքի վրա։ Նրան ուղեկցել է կինը։ Նախկին նախարարը ձեռքում ամուր բռնել էր մի ճամպրուկ-դիպլոմատ, որը, մեր տեղեկություններով, փողերով լիքն էր։

Պարզվում է, որ խաղաղապահների օգնությամբ խորհրդային նախկին բարձրաստիճան պաշտոնյայի համար կազմակերպվել է «VIP շրջագայություն», իսկ ավելի ճիշտ՝ փախուստ Խանքենդիից Էրեբունի՝ ռուսական բանակի ռազմաբազա։ Միևնույն ժամանակ, վերը նշված «երկու հիվանդ զինվորները» այդպես էլ չեն հայտնվել Խոջալուի օդանավակայանում։