ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ՝ «ԹՇՆԱՄԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ

Երևանում հրավիրված ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ Ազգային-ժողովրդավարական բևեռը նախօրեին բողոքի ակցիա անցկացրեց:
Երթի մասնակիցները հակառուսական կարգախոսներ էին վանկարկում՝ «թշնամի Ռուսաստան», «թշնամի ՀԱՊԿ»՝ ակնարկելով, որ սեպտեմբերյան բախումներից հետո այդ ռազմական դաշինքը որևէ աջակցություն չցուցաբերեց իր անդամ երկրին՝ Հայաստանին:
Բևեռի անդամները հայտարարեցին, որ ոչ բարեկամ, ավելին` «Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված» ՀԱՊԿ երկրների ղեկավարների, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը պետք է ստանա արժանապատիվ հակազդեցություն: Նրանք, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչները պատրաստվում են այսօր ևս ակցիաներ անցկացնել:
Սա 44-օրյա պատերազմից հետո Պուտինի առաջին այցն է Հայաստան:


Читайте также

Оставить комментарий