ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԵՐԵՎԱՆԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՊԿ ԴԱՇԻՆՔԻՆ ԲԱՑԱՍԱԲԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԲԱՔՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՔԱՆԻ ՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ ՏՐՎԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի դեմ սադրանք է կազմակերպվել, որի հեղինակը Ֆրանսիան էր, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով իր գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը։
«Այդ սադրանքի հեղինակը Ֆրանսիան էր, իսկ հիմա Ֆրանսիան հովանավորում է Հայաստանին։ Նրանք միմյանց քույրեր են անվանում, և դա հատուկ ընդգծում են, չնայած կարող էին նաև իրար եղբայրներ անվանել», - ասել է Ալիևը։
Ադրբեջանի առաջնորդի խոսքերով՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բանաձև է ցանկացել ընդունել, որում Ադրբեջանի դեմ իրականությանը չհամապատասխանող ձևակերպումներ կային։
«Բոլոր հակաադրբեջանական թեզերը հեռացվել են մեր ընկերների ջանքերի շնորհիվ», - ասել է Ադրբեջանի առաջնորդը:
Իլհամ Ալիևն իր ծավալուն ելույթի ընթացքում անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին, պնդել, որ այդ կառույցում Ադրբեջանն ավելի շատ բարեկամ ունի, քան Հայաստանը։ Ադրբեջանի առաջնորդի խոսքերով՝ Երևանին չի հաջողվել ռազմական այդ դաշինքին բացասաբար տրամադրել Բաքվի նկատմամբ, քանի որ կազմակերպության մյուս անդամները չեն տրվել Երևանի սադրանքներին:
«Իսկ ոմանք իրենց ելույթներում Հայաստանին այնպիսի վիճակի մեջ գցեցին, որ Հայաստանում առ այսօր չեն կարողանում մոռանալ այդ մասին։ Այսպիսով, ինչի՞ մասին է սա խոսում: Այս կազմակերպությունում մենք ավելի շատ բարեկամներ ունենք, քան Հայաստանը։ Ինչո՞ւ։ Մեր քաղաքականության պատճառով, որովհետև մենք վստահելի գործընկեր ենք։ Իսկ ինչո՞ւ է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը բացասական: Որովհետև նրանք ամենուր ստում են, և խնդիրների լուծման համար այլևս դիմելու տեղ չունեն: Այս ամենն ակնհայտ է, բոլորը տեսնում են, բոլորը գիտեն»,- ասել է Իլհամ Ալիևը։


Читайте также

Оставить комментарий