ԱԼԻ ՆԱԳԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱ ԲՈԼՈՐ ԶԱԶՐԵԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Հայաստանում ռևանշիստական մտքերով ապրող ուժերը, ինչպես նաև նրանց սատարող արտաքին շրջանակները պետք է ընդունեն տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները։
Այս մասին հայտարարել է՝ Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը։
Նա հայտարարել է, որ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա բոլոր զազրելի գործողություններից, որոնք վտանգ կստեղծեն Ադրբեջանի անվտանգության համար:
«Հակառակ դեպքում պետք է հաշվի առնեն, որ, ինչպես երկրի ղեկավարն է ասել, «երկաթե բռունցքը տեղում է», - ասել է ԱԱԾ պետը։
Ալի Նագիևը հայտարարել է, որ հայկական ֆաշիզմը ոչնչացվել է, բայց դրա դրսևորումները դեռևս տեսանելի են.
«Սա շատ վտանգավոր միտում է հատկապես հայկական պետության համար։ Ես սրա մասին խոսել եմ, էլի եմ ասում, եթե տեսնենք, որ հայկական ֆաշիզմը գլուխ է բարձրացնում, եթե տեսնենք, որ վտանգի նոր աղբյուր է հայտնվում մեր ժողովրդի, պետության համար, առանց վարանելու կջախջախենք հակական ֆաշիզմի գլուխը։ Թող բոլորն իմանան դա: Պատերազմի և հաղթանակի խորհրդանիշը՝ «Երկաթե բռունցքը» տեղում է, թող ոչ ոք չմոռանա այդ մասին»։


Читайте также

Оставить комментарий