ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԵԱՀԿ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԿՈՉՎՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ԽՈՒՄԲ ԵԱՀԿ ՄԱՆԴԱՏ ՉՈՒՆԻ

Այս մասին նշվում է վ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Հետևաբար, «ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստանում» կոչվող ցանկացած խումբ ԵԱՀԿ մանդատ չունի, չի կարող որևէ կերպ կապված լինել ԵԱՀԿ-ի հետ, և նրա ոչ մի արդյունք կամ զեկույց չի կարող ընդունվել որպես ԵԱՀԿ փաստաթուղթ»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հայաստանի այս միակողմանի նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան մասնավոր այց մի քանի մասնակից պետությունների կողմից, և նման այցի ցանկացած արդյունք կգնահատվի համապատասխան կերպով։
Բացի այդ, ԱԳՆ-ն նշում է, որ ԵԱՀԿ նախագահության և քարտուղարության կողմից նման անխոհեմ միակողմանի գործողությունը հակասում է ցանկացած պատասխանատու և վստահելի միջնորդության և վստահության ամրապնդման հիմնական սկզբունքներին, որոնք պահանջում են, ի թիվս այլ բաների, կողմերի համաձայնությունը, միջնորդների անաչառությունը և պետությունների կողմից միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների կատարումը: