ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԵՐՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 400 ԶՈՀ Է ՏՎԵԼ

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված, անհետ կորած ու գերեվարված հայ զինծառայողների թիվը մինչ այսօր հայտնի չէ:
Այս մասին գրում է «Իրավունք» թերթը:
«Միայն այլևս անհնար է դարձել թաքցնել, որ զոհերը 300-ից ավելի են: Անկախության օրը հողին հանձնվեց 11 հայորդու դի, երեկ՝ 60, իսկ այսօր հուղարկավորությունները լինելու են ավելի շատ:
«Իրավունքի» հավաստի աղբյուրների համաձայն` Հերացու դիահերձարանում մինչև այժմ չնույնականացված դիեր կան, իսկ արդեն նույնականացվածների հարազատներին ուժային կառույցներից հորդորում են չհուղարկավորել Եռաբլուր պանթեոնում: Պատճառաբանությունն այն է, թե իբր չեն ցանկանում Եռաբլուրն այդքան մեծանա, և համոզում են, որ տղերքին հուղարկավորեն՝ ընտանեկան գերեզմաններում», - գրում է թերթը:
Ըստ «Irevanaz.com»-ի տվյալների, իրոք Հայաստանի իշխանությունները թաքցնում են վերջին մարտերի ժամանակ զոհված հայ զինծառայողների թիվը, որովհետև հայկական կողմը այդ որերին զոհաբերեց 400-ից ավելի զինծառայողներ:


Читайте также

Оставить комментарий