ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ 32 ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴԻԵՐ
Ադրբեջանը հակառակ կողմին է հանձնել 32 հայ զինծառայողների դիեր:
Այս մասին հայտնել են Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովից։
«Ինչպես գիտեք, այս տարվա սեպտեմբերի 12-14-ը Հայաստանի զինված ուժերը լայնածավալ սադրանք են իրականացրել ադրբեջանա-հայկական սահմանին։ Մեր բանակի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակ կողմը կրել է մեծ կորուստներ։
Հայտնում ենք նաև, որ ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերված 32 հայ զինծառայողների դիերը զննվել են ԱՀ զինդատախազության համապատասխան աշխատակիցների հետ միասին, մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Սեպտեմբերի 17-ին այդ դիերը հանձնվել են հայկական կողմին։
Ներկայում զննվում են այլ հայ զինծառայողների մարմիններ, առաջիկայում դրանք նույնպես կհանձնվեն»,- ասված է Պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ։