NEWSWEEK. ԵՐԵՎԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՕԳՆԵԼ ԽՈՒՍԱՓԵԼ ԱՆՑՅԱԼԻ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՍՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
Ամերիկյան «Newsweek» լրատվական ամսագիրում հրապարակվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նվիրված հոդվածը։
IREVANAZ.COM-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այս նյութի թարգմանությունը։
«Հարավային Կովկասը հանդիսանում է ռեսուրսներով հարուստ Կենտրոնական Ասիայի և ռեսուրսներ տենչող Եվրոպայի հատման կետ: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կնպաստի ոչ միայն հայերի և ադրբեջանցիների, այլ նաև ողջ Եվրասիայի բարգավաճմանը։ 2020 թվականին Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Բաքվի փայլուն հաղթանակը էջը շրջելու պատմական հնարավորություն ստեղծեց, թշնամանքը թողնել անցյալում և հարաբերությունները նորմալացնել միջազգային իրավունքի հիման վրա։
Այս հնարավորությունից օգտվելու համար՝ Արևմուտքը պետք է ավելի լավ ուսումնասիրի այն անհերքելի փաստերը, որոնց վրա հիմնվում է Ադրբեջանի դիրքորոշումը: Ցավոք, Հայաստանը, հայկական սփյուռքը և նրանց օտարերկրյա հովանավորները վերջերս սկսել են այդ փաստերը կողմնակի աչքերից թաքցնելուն ուղղված քարոզչական արշավ անցկացնել: Քարոզարշավի առաջնային նպատակն է՝ կոչ անել ԱՄՆ-ին և Եվրոպային ճնշում գործադրել Բաքվի վրա։ Իսկ երկարաժամկետ նպատակն է՝ խաթարել 2020 թվականի նոյեմբերին սկսված խաղաղ գործընթացը, երբ Երևանը ընդունեց պատերազմում իր պարտությունը։
2020 թվականին Ադրբեջանի համբերությունը սպառվեց։ Նա երկրորդ ղարաբաղյան պատերազմում դրսևորեց իր վճռականությունը և վերադարձրեց իրենից գողացված հողերը։
2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության մեջ (Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագիր, որը վերջ դրեց Երկրորդ ղարաբաղյան պատերազմին) հայկական կողմը համաձայնվել է ընդունել նոր իրականությունը տեղերում և հաստատել խաղաղություն։ Սակայն այդ ժամանակից ի վեր նա Լաչինի ճանապարհը ապօրինի օգտագործել է Ղարաբաղից ադրբեջանական թալանված բնական ռեսուրսները դուրս բերելու համար. ավելացրել է Ղարաբաղում զինված ուժերը; նոր պաշտպանական կառույցների կառուցման համար բերել է երրորդ երկրների քաղաքացիներ; ականներ է ներկրել ադրբեջանցիների դեմ ահաբեկչության իրականացումը շարունակելու համար։
Սրանք խաղաղության նախապատրաստվող երկրի գործողություններ չեն, և Ադրբեջան լավ ծանոթ է այս մարտավարությանը։ Նա Հայաստանին թույլ չի տա, որ հերթական անգամ իրեն ներքաշի անվերջ բանակցությունների մեջ։ Ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհին, ապա պետք է անհապաղ երաշխավորել դրանով շարժման թափանցիկությունը։
Ժամանակը հետաձգումներ չի հանդուրժում։ Իրականության վրա հիմնված լավ մտածված քաղաքականությունը դեռ կարող է կանխել նոր դժբախտություններ։ Երևանը պետք է դադարի հույսը դնել երազանքների և երևակայությունների վրա և դիմի անհերքելի փաստերի։ Հայաստանն ու նրա դաշնակիցները պետք է դադարեն Ղարաբաղի հայերին որպես խաղաքար ցինիկ քաղաքական խաղում օգտագործելուց։ Եթե խաղաղ գործընթացին նպաստելուն մասնակցող անձինք ճշգրիտ ընկալեն իրականությունը՝ նրանք կկարողանան Երևանին օգնել խուսափել անցյալի սխալներից և հասնել խաղաղության։