ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՕԳՏՎԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՎԵՐԱՆԱՅԻ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ Չավուշօղլուն ընդգծել է, որ «Շուշիի հռչակագրի» շնորհիվ երկրների հարաբերությունները հասել են ռազմավարական համագործակցության որակապես նոր մակարդակի։ Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ապագան և ճակատագիրը սերտորեն կապված են», - ընդգծել է նա։
Չավուշօղլուն նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասը բախվել է նոր իրողությունների՝ ճանապարհ բացելով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար։
«Հայաստանը պետք է օգտվի հնարավորությունից և վերանայի իր դիրքորոշումները։ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն Վիեննայում փետրվարի 24-ին։ Հանդիպման վայրը Հայաստանն է առաջարկել, և մենք դեմ չենք եղել։ Թուրքիան Բաքվի հետ ամեն փուլում քննարկում է Հայաստանի վերաբերյալ քայլերը: Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության օգտին։ Մենք միամիտ չենք: Միաժամանակ մենք գիտակցում ենք վճռական քայլերի անհրաժեշտությունը»,- ասել է Չավուշօղլուն։
Նա հավելել է, որ այժմ տարածաշրջան պետք է գա խաղաղությունն ու համագործակցությունը։ «Մենք պետք է աշխատենք տարածաշրջանի զարգացման վրա՝ իրականացնելով կարեւոր ծրագրեր։ Դա անելու համար բոլոր երկրները պետք է հասկանան միմյանց և պետք է մասնակցեն գործընթացին։ Ոչ ոք չպետք է հետ մնա, այդ թվում՝ Հայաստանը»,- ասել է Չավուշօղլուն։