ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 50:50 Է. ԹՈՄԱՍ ԴԸ ՎԱԱԼ

Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը 50:50 է. այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դը Վաալը:
«Ես ենթադրում եմ, որ այստեղ երկու մեծ հարց կա. առաջինը՝ արդյո՞ք կարելի է համաձայնություն ձեռք բերել, և երկրորդը՝ որքանո՞վ այն կայուն կլինի: Կարծում եմ՝ դեռ 50:50 է, երբ խոսքն այս տարի համաձայնություն ձեռք բերելու մասին է», - նշել է Դը Վաալը:
Ըստ փորձագետի, թեև մինչ այս որոշակի առաջընթաց նկատվել է, օրինակ, անցած տարի Ադրբեջանը որոշ հայ բանտարկյալների է ազատ արձակել, Հայաստանը վետո չի կիրառել և թույլ է տվել Բաքվում անցկացնել COP29 գագաթնաժողովը, որոշ չափով առաջ է շարժվել նաև սահմանազատման հարցը, բայց Բաքուն այժմ նոր նախապայման է առաջ քաշում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, և դա շատ բարդ հարց է Երևանի համար:
«Այսպիսով, կարծում եմ, որ գուցե ինչ-որ համաձայնագիր լինի մոտ ապագայում, սակայն միևնույն ժամանակ ամեն ինչ չափազանց դժվար է», - ընդգծել է փորձագետը:


Читайте также

Оставить комментарий