ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼ. ՂԱՐԱԲԱՂԻՑ ՀԱՅԵՐԻ ՄԵԿՆԵԼԸ ԽԱՂԱՂ Է ԵՂԵԼ

«Ղարաբաղից հայերի մեկնելը խաղաղ է եղել: Իհարկե, ճանապարհին զոհվածներ կան, բայց ադրբեջանական կողմից բռնություն չի եղել», «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է՝ Քարնեգի հիմնադրամի առաջատար հետազոտող Թոմաս դե Վաալը։
«Համոզված եմ, որ Ռուսաստանը միանշանակ կարող էր կանխատեսել նման մասշտաբի օպերացիա և գործողություններ, և տեսներ այս ամենին նախորդած ռազմական պատրաստությունները։ Նրանք ունեին իրենց սեփական տեղեկությունը, սեփական աղբյուրները, և ոչինչ չարեցին դա կանխելու համար»,- ասել է Վաալը:


Читайте также

Оставить комментарий