Փոլադ Բյուլբյուլօղլու. «Եթե հակամարտությունը չլուծվի, ապա Ադրբեջանը օկուպացիայից սեփական հողերը ազատագրելու համար ուժ կկիրառի»

irevanaz.coԱդրբեջանական և հայկական զինված ուժերի շփման գծի վրա ընդհարումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը Ադրբեջանի օկուպացրած հողերից դուրս չի բերել իր վերջին զինվորին։

Այդ մասին ռուսական «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։

«Գործը նրանում չէ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր, կամ տեղի կունենա մյուս գիշերը։ Գործը նրանում է, որ այս հակամարտությունը վերջ չունի, նույնիսք քիչ թե շատ հանգիստ ժամանակներում զոհվում են և խաղաղ բնակիչները, զինծառայողներ են զոհվում ինչպես այս, այնպես նաև մյուս կողմից։ Վաղուց ժամանակ է դադարեցնել այդ հակամարտությունը»,- ասել է դեսպանը։

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմաթիվ անգամ իր ելույթներում ընդգծել է, որ Ադրբեջանը՝ հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց եթե այդ հակամարտությունը չլուծվի, ապա Ադրբեջանը օկուպացիայից սեփական հողերը ազատագրելու համար ուժ կկիրառի։

«Դրա համար, որպեսզի լուծել հակամարտությունը, հարկավոր է վերացնել նախապատճառը։ Իսկ նախապատճառը՝ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածությունների օկուպացիայի մեջ է, իսկ սա միջազգայինորեն ճանաչված փաստ է։ Կան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի չորս բանաձևեր, Կա ՄԱԿ-ի Գլխավոր կոնֆերանսի որոշումը, կան Եվրոպայի Խորհրդի, Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի և այլ փաստաթղթեր, որտեղ Հայաստանից միանշանակորեն պահանջվում է դուրս բերել օկուպացիոն զորքերը։ Չէ որ խոսք է գնում ոչ թե հենց Լեռնային Ղարաբաղի, այլ Լեռնային Ղարաբաղին հարակից հինգ շրջանների մասին»,- նշել է դիվանագետը։ Նա ասել է, որ Ադրբեջանը վաղուց է առաջարկում ազատել այդ հինգ շրջանները և սկսել Լեռնային Ղարաբաղի ապագա ճակատագրի մասին խաղաղ բանակցությունները։

«Ոչ ոք չի պատրաստվում արտաքսել հայերին, որոնք այնտեղ անպրում են։ Բայց այնտեղ ապրում էին ադրբեջանցիներ։ Ես ինքս Ղարաբաղից եմ։ Խոսքը գնում է այն մասին, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը, և երկու համայնքները պետք է ընդհանուր լեզու գտնեն և սովորեն միասին գոյատևել։ Բայց մինչդեռ օկուպացիոն կորպուսը կանգնած է ադրբեջանական հողի վրա՝ այո, դա կշարունակվի, ոչ ոք դա չի թաքցնում, մինչև այն ժամանակ, քանի դեռ վերջի հայկական զինվորը չի լքի ադրբեջանական տարածքները։ Մենք այդ մասին մի անգամ և երկու անգամ չենք հայտարարել բոլոր մակադակներին։ Պարոն նախագահն հայտարարել է, արտաքին գործերի նախարարն հայտարարել է, ես, որպես դեսպան բազմիցս անգամ հայտարարել եմ։ Բայց մեզ չեն լսում։ Իսկ եթե չեն լսում, ապա գոյանում  են այնպիսի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել այսօր գիշերը։ Որովհետև հարկավոր է լուծել հակամարտությունը»,- ընդգծել է Փ. Բյուլբյուլօղլուն։

Մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների առընչությամբ Ռուսաստանի ղեկավարության կողմից արտահայտված մտահոգությունը՝ դեսպանը ասել է. «Մտահոգություն արտահայտել՝ դա շատ լավ է, մենք բարձր ենք գնահատում մեզ համար նման հոգատարությունը, սակայն հարկավոր է լուծել հակամարտությունը»։

Նա հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ Սոչիում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ որոշ պայմանավորվածություննե էին ձեռք բերվել, «բայց դրանից ոչինչ իրական կյանքու տեղի չի ունեցել, և հետևաբար շարունակվում են նման հակամարտությունները»։



Читайте также

Оставить комментарий