ԱԼԻԵՎԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՏՈԿԱԵՎԻՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Աստանայում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Ադրբեջանի նախագահի հանդիպումը Ղազախստանի նախագահի հետ:
Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացներին աջակցելու համար:
Այս մասին հայտնել է Տոկաևի մամուլի ծառայությունը:
Ըստ նույն աղբյուրի՝ կողմերը քննարկել են առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային կազմակերպությունների շրջանակներում հետագա փոխգործակցության հարցերի վերաբերյալ։


Читайте также

Оставить комментарий