ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱՅՍ ՏԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԼԻՆԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ: ՀԵՏՈ ԿԼԻՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԸ, ԱՊԱ 2025-ԻՆ ԿԱՎԱՐՏՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ: ՆՐԱՆՔ ՊԵՏՔ Է ՄԻ ՓՈՔՐ ՀԵՌՈՒ ՄՏԱԾԵՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ակնկալում էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել 2022 թվականին։
«Ես անկեղծորեն հույս ունեի, որ մինչև տարեվերջ (2022թ.-խմբ.) մենք կկարողանանք խաղաղության պայմանագիր կնքել, բայց դա տեղի չունեցավ։ Ինչի՞ է սպասում Հայաստանը. Հավանաբար ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխություններ, գուցե ինչ-որ մեկը նրան ինչ-որ բան է խոստացել»,- ասել է Ալիևը:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին՝ Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի Ադրբեջանի առաջարկը «որոշ ժամանակ սեղանին կլինի»։
«Նրանք սահմանազատում չեն ուզում, ինչը նշանակում է, որ սահմանն անցնելու է այնտեղ, որտեղ մենք հարմար ենք համարում։ Սահմանը սահմանազատված չէ, իսկ ո՞վ ասաց, որ այն անցնում է այնտեղով, ոչ այստեղով։ Ես կարծում եմ, որ դա այստեղ է անցնում, դրա համար պատճառներ ունեմ՝ պատմական և քարտեզագրական»,- ասել է Ալիևը և հավելել.
«Մենք սպասում ենք, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այս տարին Հայաստանի համար կլինի վերջին շանսը: Հետո կլինի 2024 թվականը, ապա 2025-ին կավարտվի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը: Նրանք պետք է մի փոքր հեռու մտածեն»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի բացման հարցին, Ալիևը նշել է, որ դա նախատեսված է 2020-ի պատերազմից հետո ստորագրված պայմանագրով, և Հայաստանը փորձում է խուսափել իր պարտավորությունից։ Չնայած դրան, միջանցքը կբացվի:
Մեկնաբանելով հայկական կողմից հնչող պնդումներին, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում միջանցքի մասին որևէ բառ չկա, Ալիևն ասել է՝ «այո, ես այդ եզրույթը հետո եմ մտցրել աշխարհքաղաքական բառապաշար»։
«Սակայն, այնտեղ հստակ գրված է, որ պետք է տրանսպորտային կապ հաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, և Հայաստանը պետք է դա ապահովի։ Հայաստանը փորձում է խուսափել դրանից, փաստացի, երկու տարուց ավելի է՝ չի իրականցնում ստանձնած պարտավորությունը, բայց դա մեզ չի կանգնեցնի։ Դա ռազմավարական ծրագիր է մեզ համար, և ոչ միայն մեզ համար», - ասել է Ալիևը, հավելելով՝ դա պատմական անհրաժեշտություն է այլևս։