ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ ԴՐՍԵՎՈՐԻ, ԱՊԱ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔՎԵԼ

Հայաստանը պետք է Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրի անհայտ կորածների ճակատագրի և զանգվածային գերեզմանների ճշգրիտ վայրերի մասին։ Այս մասին Աստանայում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նկատի ունենալով Առջին Ղարաբաղյան պատերազմը:
«Շուրջ երկու տարի մենք պահանջում ենք այդ տեղեկատվությունը, սակայն Հայաստանի կառավարությունը, հրաժարվելով այն փոխանցել Ադրբեջանին, դրանով ասոցացվում է նախկին հայկական վարչակարգերի հանցավոր առաջնորդների հետ»,- ասել է Իլհամ Ալիևը։
Նախօրեին Ադրբեջանի նախագահն Աստանայում հանդիպել է Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Շահբազ Շարիֆի հետ և ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ Բաքվի առաջարկները։ Իլհամ Ալիևը նշել է, որ եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, ապա մոտ ապագայում կարող է խաղաղության պայմանագիր կնքվել։


Читайте также

Оставить комментарий