ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ 5 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՐ ԵՆ ԽԱՂՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
![](/uploads/posts/2022-05/1653284226_aliev-mishel-brusel-620.jpg)
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիևը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ երկկողմ հանդիպմանը:
Պետության ղեկավարը՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացի շուտափույթ իրականացման հույս է հայտնել։
Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այս տարվա ապրիլի 6-ին Ադրբեջանի, Հայաստանի և Եվրամիության միջև կայացած հանդիպումից հետո Ադրբեջանը որոշել է ապրիլի վերջին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները սկսելու աշխատանքային խմբի կազմը, ինչպես նաև՝ Սահմանների սահմանազատման ազգային հանձնաժողովի կազմը և պատրաստ է բանակցությունների այս ուղղությամբ։
Ադրբեջանի նախագահը ևս մեկ անգամ նշել է՝ ազատագրված տարածքներում ականների խնդրի և Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորած համարվող շուրջ 4000 մարդու ճակատագրի պարզաբանման կարևորությունը։