ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ՝ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՅՄԱՆՈՎ

Այս մասին Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող խորհրդի նիստում իր ելույթում ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում: Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները: Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտությունը լուծել է ռազմաքաղաքական միջոցներով», - ասել է պետության ղեկավարը:
Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրվել է եռակողմ հայտարարություն, որը վերջ է դրել հակամարտությանը:
Նախագահ Իլհամ Ալիևը նաև հատուկ նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը՝ ռազմական գործողությունների դադարեցման գործում, ինչը հնարավորություն տվեց խուսափել երկու կողմերի մեծ կորուստներից:
Իլհամ Ալիևը ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել սահմանների սահմանազատման վերաբերյալ՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով:
«Պատերազմն ու հակամարտությունը մնացել են պատմության մեջ: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել սահմանի սահմանազատման վերաբերյալ՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով, և պատրաստ ենք բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ:
Ադրբեջանը, որպես հաղթող երկիր, պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը: Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը բաց չի թողնի այս պատմական հնարավորությունը», - հայտարարել է նախագահ Ալիևը: