ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԵԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Հուսով եմ, որ հայկական կողմը քաղաքական կամք կցուցաբերի և խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ։
Այս մասին հոկտեմբերի 24-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ես վարչապետին տեղեկացրել եմ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքի մասին։ Մենք համարում ենք, որ ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո եկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակը։ Ամեն դեպքում, սա է մեր մտադրությունը։ Հուսով եմ, որ հայկական կողմը նույնպես քաղաքական կամք կցուցաբերի և խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ։
Եթե դա տեղի ունենա, ապա Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի, ի հայտ կգան համագործակցության հնարավորություններ»,- ասել է պետության ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий